«Մանկական սանրվածքներ»
2019թ. մարտի 15-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» II և III կուրսերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մանկական սանրվածքներ» թեմայով բաց դաս, որի նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքներ, ցուցադրել մասնագիտական կարողություններ, զարգացնել ինքնուրույն աշխատելու և հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ:
Ուսանողները նախ և առաջ ներկայացրին դասի նպատակը և թեմայի առանձնահատկությունները: Սահիկաշարի զուգակցմամբ մանրամասն խոսվեց մանկական սանրվածքների և դրանց տիպերի/տոնական և առօրյա/ մասին:
Անդրադարձ կատարվեց 2019 թվականի նորաձև սանրվածքներին`մատնանշելով դրանց ժամանակակից անվանումները, կիրառվող հնարքները:
Թեմատիկ տեսանյութի դիտումից հետո ուսանողները ցուցադրեցին իրենց կատարած գործնական աշխատանքները` գեղեցիկ մոդելավորմամբ հինգ մանկական առօրյա և տոնական սանրվածքներ: Թվարկվեց նաև գործնական աշխատանքների կատարման ընթացքում անհրաժեշտ նյութերը, գործիք-սարքավորումները և պարագաները:
Դասն ամփոփվեց սովորողների կատարած գործնական աշխատանքների մեկնաբանությամբ` կարևորելով տեսական գիտելիքների և գործնական կարողությունների միջև սերտ կապը:
Դասավանդող` Ա.Ղանդիլյան