«Հայտնի և անհայտ իտալական խոհանոց»

27/03/2019

2019թ. մարտի 27-ին «Խոհանոցային գործ` խոհարար» միամյա կուրսում անցկացվեց «Հայտնի և անհայտ իտալական խոհանոց» թեմայով բաց դասը:
Դասի նպատակն էր համատեղել ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները  գործնական կարողությունների հետ, զարգացնել հետազոտական հմտություններ, հարստացնել  մասնագիտական գիտելիքներով և ուսանողներին ներգրավել թիմային աշխատանքի մեջ: 
Դասի սկզբում ներկայացվեց թեման և նպատակները:
Սահիկաշարի օգնությամբ ներկայացվեց իտալական խոհանոցի առանձնահատկությունները, լայն կիրառություն գտած սննդամթերքների տեսակները, ինչպես նաև իտալական խոհանոցին բնորոշ ուտեստների անվանումները՝ թվարկելով բաղադրիչները և դրանց պատրաստման եղանակները:
Դասի գործնական փուլում երկու ուսանող պատրաստեցին “Կարբոնարա”  ուտեստը և “Պեստո” սոուսը: Գործնական կարողությունների ցուցադրմանը զուգահեռ ուսանողները մանրամասն ներկայացրին ուտեստի պատրաստման հաջորդականությունը: Ուսանողները բավականին վարժ կատարեցին անհրաժեշտ սննդամթերքների նախապատրաստման, մեխանիկական և ջերմային մշակման գործընթացները՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:

Կազմակերպիչ՝                                        Մ. Լավազանյան