Այցելություն Գյումրու «ԷՄԻԼԻ ԱՐԵԳԱԿ» կենտրոն
Նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ միամյա կուրսի 19 ուսանողներ այցելեցին Գյումրու «ԷՄԻԼԻ ԱՐԵԳԱԿ» կենտրոն: Նպատակն էր.
- ծանոթացնել հաստատության խոհանոցում տիրող աշխատանքային ոճին, խոհանոցի կահավորմանը, արտադրական խոհանոցային նոր սարքավորումներին և պարագաներին,
- համագործակցել կազմակերպության հետ:
Կենտրոնի ծրագրերի պատասխանատու Մ.Աթայանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, աշխատանքային ոճի առանձնահատկությունները:
Խոհարարի կողմից ուսանողներին ներկայացվեց կենտրոնի խոհանոցում տիրող աշխատանքային ոճը, խոհանոցի ճիշտ կահավորման նորմերը, խոհանոցային /արտադրական/ ժամանակակից սարքավորումները և պարագաները, ինչպես նաև դրանց աշխատանքի սկզբունքները: Ուսանողները ծանոթացան պատվերի ընդունման և հանձման կարգին, խոհանոցային հիգիենայի պահպանման պահանջներին:
Նրանք տպավորված էին այցելությունից և սեփական տեսակետներն ու կարծիքները հայտնեցին այցելություն մասին:
Կազմակերպիչ՝ Մ.Լավազանյան