Շնորհավո՛ր տոնդ, ուսանող․․․

17/11/2023

2023 թվականի նոյեմբերի 17-ին Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ինտելեկտուալ գավաթի հերթական մրցաշարը, որին մասնակցեցին Շիրակի մարզի ՄԿՈՒ ոլորտի վեց ուսումնական հաստատությունների ուսանողական յոթ թիմեր։ Խաղավար՝ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղ ՀԿ-ի ղեկավար Ս․Մարտիրոսյան։
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները, զբաղեցնելով երկրորդ պատվավոր տեղ, հաղթանակած վերադարձան կրթօջախ։
«Ուսանողների միջազգային օրվա խորհուրդն առավել պարտավորեցնող էր, ուստի շնորհավորելով բոլոր ուսանողներին՝ ցանկանում ենք հաստատակամություն գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնավստահություն սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ։ Կրթությունն ու գիտությունն է այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու միակ զենքն ու երաշխիքը»,- մեջբերեց կրթօջախի ՈւԽ-ի նախագահ Անի Գասպարյանը։
Կազմակերպիչներ՝ «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ