Այցելություն Գյումրու «Լենտեքս» գործարան 

19/11/2018

Սույն թվականի նոյեմբերի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» II կուրսի 15 ուսանողներ այցելեցին Գյումրու «Լենտեքս» գործարան: Այցելության նպատակն էր ծանոթանալ գործարանի ժամանակակից սարքավորումներին, զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, գործարանի արհեստանոցի վարպետ մասնագետների կողմից անցկացնել խորհրդատվություն և վարպետության դաս:
Գյումրու «Լենտեքս» գործարան արտադրության պետ և անվտանգության ինժեներ տկն.Աստոյանը ուսանողներին ներկայացրեց գործարանի տարբեր արտադրամասերում /ներկման, գործման, փաթեթավորման և այլն/ իրականացվող արտադրական գործընթացները, դրանց ճիշտ կազմակեպման ձևերը և անվտանգության տեխնիկայի կանոնները:
Ուսանողներն ուսումնասիրեցին նաև գործարանի անսարք վիճակում գտնվող ժամանակակից սարքավորումները /ԹԾԿՀ/ և մասնակիորեն մասնակցեցին դրանց վերանորոգման գործընթացներին: 
Տարբեր արտադրամասերում շահագործվող սարքավորումների աշխատանքային գործընթացներն ուսումնասիրելու ընթացքում ապագա  ռադիոմեխանիկների մոտ առաջացան մասնագիտական հարցեր, որոնք քննարկվեցին և պարզաբանվեցին համապատասխան մասնագետների կողմից: 
Մասնագիտական լրացուցիչ գիտելիքներով և փորձով հարստացած ուսանողներն իրենց տպավորությունները կիսեցին արտադրական ուսուցման դասաժամին`նշելով որ այն որպես վարպետության դաս խիստ գործնական էր և արդյունավետ:

Կազմակերպիչ` արտադրական ուսուցման վարպետ ՝ Ալ.Նազարյան