Ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված <Արարատ-73>-ի 45- ամյակին

01/10/2018

Սեպտեմբերի 26-28-ը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում  անցկացվեց ֆուտբոլի  ներուսումնարանային մրցաշար, որն անցկացվեց օլիմպիական սկզբունքով՝ հաղթող թիմը խաղալու էր մյուս հաղթող թիմի հետ:
Ըստ վիճակահանության  որոշվեց թիմերի հանդիպումները.
1.     «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ»  II կուրս-«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»  I կուրս
2.    «Խոհարարական գործ՝ խոհարար» միամյա կուրս -«Ոսկերչություն՝ ոսկերիչ»   II կուրս
3.    «Ոսկերչություն՝ ոսկերիչ»   I կուրս-«Վարսավիրական արվեստ և զարդային դիմհարդարում՝ վարսահարդար» I կուրս
4.    «Խոհարարական գործ՝ խոհարար» I կուրս-Աղջիկների ֆուտբոլի հավաքական թիմ

Խախի արդյունքում կիսաեզրափակիչ դուրս եկան հետևյալ թիմերը` 
«Ոսկերչություն՝ ոսկերիչ»   III կուրս - «Խոհարարական գործ՝խոհարար» միամյա կուրս և «Ոսկերչություն՝ ոսկերիչ»   I կուրս - Աղջիկների ֆուտբոլի հավաքական թիմ:
Եզրափակիչ հանդիպումն անցկացվեց «Ոսկերչություն՝ ոսկերիչ» III և «Ոսկերչություն՝ ոսկերիչ»   I կուրսերի   թիմերի միջև: 
Մրցաշարի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին ըստ  հետևյալ  մրցանակային տեղերի.
1-ին տեղ` «Ոսկերչություն՝ ոսկերիչ» III կուրս
2-րդ տեղ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ»   I կուրս             
3-րդ տեղ`«Խոհարարական գործ՝խոհարար» միամյա կուրս    
        

Ֆիզղեկ՝               Ն. Սուքիասյան