Ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված <Արարատ-73>-ի 45- ամյակին
Սեպտեմբերի 26-28-ը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆուտբոլի ներուսումնարանային մրցաշար, որն անցկացվեց օլիմպիական սկզբունքով՝ հաղթող թիմը խաղալու էր մյուս հաղթող թիմի հետ:
Ըստ վիճակահանության որոշվեց թիմերի հանդիպումները.
1. «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» II կուրս-«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» I կուրս
2. «Խոհարարական գործ՝ խոհարար» միամյա կուրս -«Ոսկերչություն՝ ոսկերիչ» II կուրս
3. «Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրս-«Վարսավիրական արվեստ և զարդային դիմհարդարում՝ վարսահարդար» I կուրս
4. «Խոհարարական գործ՝ խոհարար» I կուրս-Աղջիկների ֆուտբոլի հավաքական թիմ
Խախի արդյունքում կիսաեզրափակիչ դուրս եկան հետևյալ թիմերը`
«Ոսկերչություն՝ ոսկերիչ» III կուրս - «Խոհարարական գործ՝խոհարար» միամյա կուրս և «Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրս - Աղջիկների ֆուտբոլի հավաքական թիմ:
Եզրափակիչ հանդիպումն անցկացվեց «Ոսկերչություն՝ ոսկերիչ» III և «Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրսերի թիմերի միջև:
Մրցաշարի ավարտին հաղթող թիմերը պարգևատրվեցին ըստ հետևյալ մրցանակային տեղերի.
1-ին տեղ` «Ոսկերչություն՝ ոսկերիչ» III կուրս
2-րդ տեղ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ» I կուրս
3-րդ տեղ`«Խոհարարական գործ՝խոհարար» միամյա կուրս
Ֆիզղեկ՝ Ն. Սուքիասյան