Բաց դաս «Փոքրիկ Իտալիա» թեմայով

04/04/2018

2018 թվականի ապրիլի 3-ին «Խոհանոցային գործ` խոհարար» միամյա կուրսում անցկացվեց «Փոքրիկ Իտալիա» թեմայով բաց դաս: բաց դասին մասնակցեց 17 ուսանող:
Դասի նպատակն էր.
•    ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները համատեղել գործնական կարողությունների հետ,
•    ուսանողներին ներգրավվել  թիմային աշխատանքի մեջ, 
•    զարգացնել ուսանողների հետազոտական հմտությունները:

Բաց դասի սկզբում ներկայացվեց դասի թեման, նպատակները:
Սահիկաշարի օգնությամբ ներկայացվեց իտալական խոհանոցի առանձնահատկությունը, սննդամթերքների /հացի, պանիր/ տեսակներ իտալական խոհանոցի ուտեստներ /հիմնական ուտեստներ, սոուսներ, խավարտներ, աղանդեր/, դրանց անվանումները, թվարկվեց բաղադրիչները, ուտեստների պատրաստման եղանակները:
Դասի գործնական փուլում ուսանողները պատրաստեցին իտալական սպագետտի /Ալ դանտե/ “Բոլոնյեզ” սոուսով և քերված պանրով, մանրամասն ներկայացրին ուտեստի պատրաստման հաջորդականությունը: Նրանք բավականին հմտորեն կատարեցին օգտագործվող սննդամթերքների նախապատրաստման, մեխանիկական և ջերմային մշակման գործընթացները:
Պատրաստի ուտեստը ձևավորվեց և մատուցվեց պատշաճ ձևով նախօրոք սպասքադրված, ձևավորված սեղանին:
Տրված առաջադրանքները իրականացվեցին վարժ` պահպանելով սանիտարիայի և հիգիենայի նորմերը և պատրաստման տեխնոլոգիան:

Դասավանդող՝                                   Մ. Լավազանյան