Նար -Դոսի <Ես և Նա> պատմվածքի քննարկում

23/02/2018

Փետրվարի 22-ին  Գյումրու  թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց Նար-Դոսի <Ես և Նա> պատմվածքի քննարկում՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան, որին մասնակցեցին ուսումնարանի  երկրորդ կուրսի ուսանողները:
Նրանք  համառոտ ներկայացրին Նար-Դոսի կյանքը, ստեղծագործական ուղին։ Նշեցին, որ Նար-Դոսը հայ ռեալիստական արձակի նշանավոր  դեմքերից  է  և կարդացին հայ մեծերի կողմից Նար-Դոսին նվիրված ասույթներ:
Ուսանողները նախօրոք ներկայացրին պատմվածքի սյուժեն: Երկու ճակատագիր՝ հար և նման իրար. Երկու երիտասարդ, ովքեր ունեին երազանքներ, նպատակներ, անսահման երջանիկ էին  իրենց մեծ սիրով, սակայն…
Վերլուծեցին պատմվածքի կերպարները, նրանց արարքների հոգեբանական դրդապատճառներն ու հետևանքները։
Ծավալվեց բուռն քննարկում, որից հետո հանգեցին եզրակացության. աննկուն կամք, նպատակասլացություն ունեցող մարդը կհաղթահարի կյանքի ցավոտ ու անսպասելի հարվածները, պետք է չկոտրվել,  պայքարել, վեր հառնել  ու հասնել բարձունքների:

 

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝     Ք.Գրիգորյան