ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱԳ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ․․․

13/02/2024

2023 թվականի փետրվարի 13-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» ՄՊՍԿ-ի հետ համատեղ, կազմակերպվեց շախմատի բլից մրցաշար/շրջանային կարգով/։
Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ զարգացնել խաղացողի միտքը, խթանել հետաքրքրություն սեղանի խաղերի նկատմամբ/շախմատի/, ձևավորել տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություններ և հաղթանակելու ձգտում։
Խաղի 8/ութ/ մասնակիցները, շնորհիվ տակտիկական ճշգրիտ գործողությունների, կարողացան գրագետ և հնարամտորեն խաղալ շախմատ։
Մրցաշարի արդյունքում պատվավոր տեղեր զբաղեցրած մասնակիցներն են․
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի շախմատի խմբակի սաներ․
Դավիթ Մխիթարյան-I տեղ
Ռուբիկ Մադոյան -II տեղ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող․
Միշա Կուրղինյան-III տեղ։
Մրցավար՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի շախմատի խմբակի խմբավար, կազմակերպիչ՝ ֆիզղեկ Ս․Մկրտչյան։