Բաց դասի «Ռադիոէլեկտրոնիկան չծերացող գիտություն է» թեմայով
2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ» մասնագիտությամբ առաջին կուրսում անցկացվեց «Ռադիոէլեկտրոնիկան չծերացող գիտություն է» թեմայով բաց դաս:
Դասի նպատակն էր առաջացնել հետաքրքրություն ընտրած մասնագիտության հանդեպ, արժևորել այն, ինչպես նաև հարստացնել ուսանողների մասնագիտական և ընդհանուր գիտելիքները հետևյալ թեմաների շուրջ.
• ռադիոսարքավորումների զարգացման պատմությունը,
• ռդիոէլեկտրոնային սարքավորումների կիրառման ոլորտները:
Ուսանողները ներկայացրեցին ռադիոսարքավորումների զարգացման պատմության վերաբերյալ հետաքրքիր և հակիրճ տեղեկատվություն՝ ռադիոյի ստեղծման պատմությունից մինչև ժամանակակից ռադիոէլեկտրոնիկա:
Ուսանողների կողմից պատրաստված մասնագիտական սահիկաշարը իր մեջ ներառում էր «Գիտեք որ…» էջը՝ հագեցած հետաքրքիր փաստերով, տեղեկություններով, նկարներով և սխեմատիկ նկարագրերով: Այն հիմնականում անփոփում էր ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում վերջին տարիներին ստեղծված նորագույն սարքավորումներն և տեխնոլոգիաները:
Դասի վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ ռադիո-էլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգի մասին:
Դասախոս՝ Ալ.Նազարյան