Բաց դասի  «Ռադիոէլեկտրոնիկան չծերացող գիտություն է» թեմայով  

18/12/2017

2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումներ սպասարկող և նորոգող ռադիոմեխանիկ» մասնագիտությամբ առաջին կուրսում անցկացվեց «Ռադիոէլեկտրոնիկան չծերացող գիտություն է» թեմայով  բաց դաս:
 Դասի նպատակն էր առաջացնել հետաքրքրություն ընտրած մասնագիտության հանդեպ, արժևորել այն, ինչպես նաև հարստացնել  ուսանողների մասնագիտական և  ընդհանուր գիտելիքները հետևյալ թեմաների շուրջ.
•    ռադիոսարքավորումների զարգացման պատմությունը,
•    ռդիոէլեկտրոնային սարքավորումների կիրառման ոլորտները:
Ուսանողները ներկայացրեցին ռադիոսարքավորումների զարգացման պատմության վերաբերյալ հետաքրքիր և հակիրճ տեղեկատվություն՝ ռադիոյի ստեղծման պատմությունից մինչև ժամանակակից ռադիոէլեկտրոնիկա:
Ուսանողների կողմից պատրաստված մասնագիտական սահիկաշարը իր մեջ ներառում էր «Գիտեք որ…» էջը՝ հագեցած հետաքրքիր փաստերով, տեղեկություններով, նկարներով և  սխեմատիկ նկարագրերով: Այն հիմնականում անփոփում էր ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում վերջին տարիներին ստեղծված նորագույն սարքավորումներն և տեխնոլոգիաները:
Դասի վերջում ցուցադրվեց տեսանյութ՝ ռադիո-էլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգի մասին:

Դասախոս՝    Ալ.Նազարյան