ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ «ԿԱՐԻԵՐԱՅԻ ԼԱԲ»(@CAREERLAB.ARM) ՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24/05/2023

 

  • 2023թ. մայիսի 22-ին և 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի շրջանակում, «Կարիերայի Լաբ»(@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցությամբ, իրականացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց Շիրակի մարզի դպրոցների 37 աշակերտների համար:
  • Դասընթացի նպատակն էր նպաստել դպրոցների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը` սեփական  հետաքրքրություններին  ու պահանջմունքներին համապատասխան։

 Դպրոցականները հնարավորություն ունեցան  ուսումնական հաստատությունում տեսականորեն և գործնականում ծանոթանալ տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին:

 Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվեց ուսումնաճանաչողական այց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամ և «Royal Furniture Gyumri» կահույքագործության արտադրամաս, որտեղ աշակերտները հանգամանորեն ուսումնասիրեցին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Կահույքի արտադրության տեխնոլոգիա՝ կահույքագործ» մասնագիտություններին բնորոշ գործնական աշխատանքային գործընթացները։ Դպրոցականները ձեռք բերեցին նաև գործատուների կողմից առաջարկվող ոլորտային կրթական և աշխատանքային  պահանջարկի ու հնարավորությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։