«Պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչ» թեմայով ֆիլմի դիտում-քննարկում

30/11/2021

2021 թվականի  նոյեմբերի 25-ին «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության I կուրսում  անցկացվեց «Պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչ» թեմայով ֆիլմի դիտում: 
Տեսանյութում մանրամասն ներկայացվեց պարզ վակուումային արևային ջրատաքացուցիչի  ֆունկցիոնալ հանգույցների, դրանց հավաքման, համալարման և մոնտաժման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն։  
Թեմատիկ ֆիլմը  խթանեց և օժանդակեց մասնագիտական գիտելիքների զարգացմանը՝ հետագայում  անհրաժեշտ կարողություններ և հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Դասի ավարտին ծավալվեց թեմայի վերաբերյալ արդյունավետ և նպատակային քննարկում։ Ուսանողների   կողմից  տրվեցին  թեմատիկ առանցքային հարցեր, որոնք լիարժեք պարզաբանվեցին դասավանդող մասնագետի կողմից:
Դասը սովորողներին հնարավորություն տվեց մեկ անգամ ևս համոզվելու ընտրած մասնագիտության արդիականության և կարևորության մեջ:

Կազմակերպիչ՝ Ալ.Նազարյան