ԻՄ ԿՐԹՕՋԱԽԻ ՀԱՄԱՐ․․․

12/04/2024

2024 թվականի ապրիլի 11-ին, ուսանողական խորհրդի առաջարկով, կազմակերպվեց նպատակային հանդիպում կրթօջախի «Համակարգիչների շահագործում» մասնագիտությամբ շրջանավարտ Արփինե Խաչատրյանի հետ, ում կողմից անցկացվեց վարպետաց դաս՝ նույն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ։
Արփինեն, ով այժմ պահանջված UX/UI գրաֆիկ դիզայներ և լուսանկարներ խմբագրող է, լսարանին ներկայացրեց հաջողության հասնելու իր գաղտնիքը։
Նա ցուցադրեց իր ձևավորած յուրատիպ և բազմաբովանդակ կայք-էջերի նմուշներից մի քանիսը՝ ընդլայնելով երիտասարդ ստեղծագործողների հետաքրքրության շրջանակը։ Իսկ ուսանողների գրաֆիկական ծրագրերով ստեղծված ձևարարական ավարտուն աշխատանքների ցուցադրում-մեկնաբանումը տպավորեց գրաֆիկ դիզայներին։
Հանդիպումը ծառայեց իր նպատակին և ավարտվեց մասնագիտական երկխոսությամբ՝ մոտիվացրնելով ներկաներին։
Ուսմասվար՝ Ա․ Մարգարյան