Հոբ Ղազարյանը պարգևատրվեց դիպլոմով և մրցանակներով

30/12/2020

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող Հոբ Ղազարյանը մասնակցել է ՀՀ Ատոմային ճյուղի հիմնադրման 75-ամյակին նվիրված «Տեխնոլոգիաներ, որ փոխում են աշխարհը» հանրապետական նկարչական մրցույթին՝ 13-31 տարիքային խմբում գրավելով 1-ին պատվավոր մրցանակային տեղը: Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Գյումրու գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողություն, որի ընթացքում Հոբին շնորհվեց դիպլոմ, գրիք և դրամական պարգև:  
Հանդիսության ընթացքում ներկաներին ողջունեց Ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը՝ բարձր գնահատելով գյումրեցի երիտասարդի մասնակցությունը մրցույթին, նրա ստեղծագործական մոտեցումներն ու տեխնիկական- գունային վարժ կատարումները: 
Շնորհավորանքի խոսքեր հնչեցին նաև մանկավարժների կողմից, վերջիններս ցանկություն հայտնեցին շարունակել համագործակցությունը՝ ռուս-հայկական միջմշակութային կապերն ամրապնդելու և զարգացնելու համար: