ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

03/12/2021

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով «Գիտակից սերունդ» քաղաքացիական, երիտասարկան Հասարակական և Creative Culture Tour տուրիստական կազմակերպությունների հետ, 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր  «Երիտասարդները ապատեղեկատվության դեմ պայքարում» խորագիրը կրող սեմինար-դասընթաց: 
Դասընթացի ընթացքում փորձագետներ Սոնա Սարգսյանը և Կառլեն Իսահակյանը ուսանողներին ներկայացրեցին հետևյալ թեմաները. 
•    ի՞նչ է ապատեղեկատվությունը, ապատեղեկատվության տարածման նպատակները և տեսակները, 
•    ինչպե՞ս ճիշտ ստուգել փաստերը, 
•    ներքին զբոսաշրջությունը Հայաստանում՝ Գյումրիում, 
•    նյութերի ճշտման մեխանիզմները, 
•    զբոսավարի դերը ապատեղեկատվությունը նվազեցնելու գործում

Սեմինարի ավարտին փորձագետները ներկայացրեցին նաև իրենց մոտ առկա թափուր հաստիքները, որի արդյունքում նախնական մեկ ուսանող կանցնի անվճար պրակտիկա, հետագայում էլ՝ աշխատանքի:
Սեմինար-դասընթացին մասնակցում էին ուսանողներ, շրջանավարտներ և մանկավարժներ:

Կարիերայի ուղղորդման կենտրոն