- Հայերեն
- Français
- English
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը, համագործակցելով «Գիտակից սերունդ» քաղաքացիական, երիտասարկան Հասարակական և Creative Culture Tour տուրիստական կազմակերպությունների հետ, 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր «Երիտասարդները ապատեղեկատվության դեմ պայքարում» խորագիրը կրող սեմինար-դասընթաց:
Դասընթացի ընթացքում փորձագետներ Սոնա Սարգսյանը և Կառլեն Իսահակյանը ուսանողներին ներկայացրեցին հետևյալ թեմաները.
• ի՞նչ է ապատեղեկատվությունը, ապատեղեկատվության տարածման նպատակները և տեսակները,
• ինչպե՞ս ճիշտ ստուգել փաստերը,
• ներքին զբոսաշրջությունը Հայաստանում՝ Գյումրիում,
• նյութերի ճշտման մեխանիզմները,
• զբոսավարի դերը ապատեղեկատվությունը նվազեցնելու գործում
Սեմինարի ավարտին փորձագետները ներկայացրեցին նաև իրենց մոտ առկա թափուր հաստիքները, որի արդյունքում նախնական մեկ ուսանող կանցնի անվճար պրակտիկա, հետագայում էլ՝ աշխատանքի:
Սեմինար-դասընթացին մասնակցում էին ուսանողներ, շրջանավարտներ և մանկավարժներ:
Կարիերայի ուղղորդման կենտրոն