- Հայերեն
- Français
- English
Ֆուտբոլի մրցաշար՝ նվիրված ուսումնարանի հիմնադրման 10-ամյակին
29/10/2019
Հոկտեմբերի 15-16-ը Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ֆուտբոլի ներուսումնարանային մրցաշար:
Ըստ վիճակահանության` որոշվեց թիմերի հանդիպումները:
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով:
Մրցաշարի ավարտին մասնակից թիմերը գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը.
1-ին տեղ` «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» I կուրս
2-րդ տեղ՝«Խոհարարական գործ՝խոհարար» I կուրս
3-րդ տեղ`«Վարսավիրական արվեստ` վարսահարդար» II կուրս
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով:
Ֆիզղեկ՝ Ն. Սուքիասյան