Գեղանկարչություն և քանդակագործություն

<Գեղանկարչություն  և քանդակագործություն> մասնագիտության  <Փորագրող փայտյա գեղարվեստական իրերի> որակավորմամբ 2020-2021 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում են 

Երրորդ կուրսում                   9 ուսանող

Փայտի գեղարվեստական փորագրությունը դեկորատիվ կիրառական արվեստի հիմնական ճյուղերից մեկն է: Փորագրությունը օգտագործվում է քանդակագործության, կիրառական իրերի պատրաստման, ինտերիերի ձևավորման, կահույքագործության, դեկորատիվ իրերի պատրաստման, հուշանվերների, ռելիեֆային և բառելիեֆային հարթաքանդակների, եկեղեցական իրերի, դռների, խորանների ձևավորման և այլ բնագավառներում:

Կրթությունը իրականացվում է առկա ձևով՝
ա/ միջնակարգ/լիրվ/ ընդհանուր կրթության հիմքով՝ 1տարի տևողությամբ,
բ/ հիմնական ընդհանուր կրթության հիմքով՝ ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ համատեղելով 3 տարի տևողությամբ: 
Ուսումնական գործընթացը կազմակերպվում է տեսական, գործնական, ուսումնական արտադրական, նախաավարտական պրակտիկաների ձևով:
Ուսուցումը անվճար է, ուսանողներին տրվում է կրթաթոշակ: 

Մասնագիտական և հանրակրթական առարկաները դասավանդում են փորձառու մանկավարժներ, դասախոսներ և արտադրական ուսուցման հանրաճանաչ վարպետներ: 

Արտադրական ուսուցումները անցկացվում են ուսումնարանի արհեստանոցում, որը հագեցված է անհրաժեշտ բոլոր հաստոցներով, սարքավորումներով, գործիքներով և ուսումնական նյութերով, իսկ արտադրական պրակտիկաները անցկացվում են համապատասխան արտադրամասերում: 
Բացի փայտի գեղարվեստական փորագրության արհեստանոցից գործում են նկարչության, կոմպոզիցիայի, քանդակագործության, նյութաբանության, դիզայնի և տեխնիկական գծագրության կաբինետներ համապատասխան նյութատեխնիկական բազայով: 

Փայտի գեղարվեստական փորագրող որակավորում ստանալու համար հանրակրթությունից զատ ուսանողները ուսումնասիրում են ներքոհիշյալ մոդուլները
- Արվեստի պատմություն՝ ծանոթացում արվեստի՝ հատկապես փայտարվեստի պատմության: 
- Նյութագիտություն՝ Փայտանյութի տեսակները, պահպանման, չորացման մեթոդները, ստրուկտուրան, ֆիզիկական, քիմիական հատկությունները: 
- Գծանկար՝ ծանոթացում գծանկարի սկզբունքներին, կառուցման ընթացքին, գծի, ֆորմայի զգացողության զարգացում, զարդանախշերի կառուցում: 
- Գծագրությունփայտյա իրերի պատրաստման, տարածական պատկերի չափերի, մասշտաբների ճիշտ պատկերացում, ինչպես նաև աշխատանքային գծագրեր կազմելու հմտություն: 
- Կոմպոզիցիա՝ համաչափ, ներդաշնակ, ամբողջական միտք և զգացմունք արտահայտելու կարողության զարգացում փայտի գեղարվեստական փորագրության ոլորտում: 
- Նախագծում-մոդելավորում՝ անհատական և խմբային նախագծեր մշակելու և կիրառելու կարողություն, փոքր և միջին արտադրություններ կազմակերպելու կարողություններ: 
- Քանդակագործություն՝ ռելիեֆային, բառելիեֆային, տարածական քանդակների միջոցով տարածական ֆորմայի զգացողության զարգացում (նյութը՝ կավ, գիպս, ծեփամոմ): 
- Արտադրական ուսուցում՝ փայտյա գեղարվեստական իրերի, կահույքագործության մեջ կիրառվող հարթաքանդակների, ինտերիերի ձևավորման, եկեղեցական և ազգային թեմաներով փորագրության կատարում: Ուսումնասիրում են փայտամշակման հաստոցների, գործիքների առանձնահատկությունները և կիրառման ոլորտները: 

Ուսուցման նպատակն է՝ պատրաստել որակյալ, շուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներով, կարողություններով և հմտություններով փայտի գեղարվեստական փորագրողներ, նպաստել գեղարվեստական ճաշակ ունեցող և համամարդկային մշակույթային արժեքներով անձի ձևավորմանը: 

Շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման միջոցով շնորհվում է փայտի գեղարվեստական փորագրողի որակավորում: 
Շրջանավարտները ստանում են դիպլոմ, միջնակարգ/լրիվ/ կթության ատեստատ: 
Ցանկացողները ընդհանուր հիմունքներով կարող են ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթության <Զարդակիրառական արվեստ> մասնագիտության <Փայտի գեղարվեստական փորագրող> որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները՝
1. Պատրաստել և փորագրել փայտյա իրեր, զարդեր: 
2. Նախշազարդել կահույք: 
3. Կատարել գեղարվեստական փորագրման և վերականգնման աշխատանքներ