Այցելություն Գյումրու «ԷՄԻԼԻ ԱՐԵԳԱԿ» կենտրոն

26/11/2018

 

Նոյեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի  «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ միամյա կուրսի 19 ուսանողներ այցելեցին Գյումրու «ԷՄԻԼԻ ԱՐԵԳԱԿ» կենտրոն: Նպատակն էր.

  • ծանոթացնել հաստատության խոհանոցում տիրող աշխատանքային ոճին, խոհանոցի կահավորմանը, արտադրական խոհանոցային նոր սարքավորումներին և պարագաներին,
  • համագործակցել կազմակերպության հետ:

Կենտրոնի ծրագրերի պատասխանատու Մ.Աթայանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, աշխատանքային ոճի առանձնահատկությունները:

 Խոհարարի կողմից ուսանողներին ներկայացվեց կենտրոնի խոհանոցում տիրող աշխատանքային ոճը, խոհանոցի ճիշտ կահավորման նորմերը, խոհանոցային /արտադրական/ ժամանակակից սարքավորումները և պարագաները, ինչպես նաև դրանց աշխատանքի սկզբունքները:  Ուսանողները ծանոթացան պատվերի ընդունման և հանձման կարգին, խոհանոցային հիգիենայի պահպանման պահանջներին:

Նրանք տպավորված էին այցելությունից և սեփական տեսակետներն ու կարծիքները հայտնեցին այցելություն մասին:

Կազմակերպիչ՝  Մ.Լավազանյան