Գիտելիքի մի մեծ պաշար վարպետաց դասից

24/11/2022

2022 թվականի նոյեմբերի 24-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության դասախոս Ա․Պետոյանի նախաձեռնությամբ՝ տասնհինգ ուսանողներ մասնակցեցին հյուրանոցային, ռեստորանային և սրճարանային բիզնեսին վերաբերող վարպետաց դասին։ Վերջինս կազմակերպել էր «ՊրոՐեԿա» /՛՛ProReCa՛՛/ ընկերությունը՝ նպատակ ունենալով հարստացնել վաճառքի և սպասարկման ոլորտի մասնագետների գիտելիքների պաշարը։ Հմուտ մասնագետները կիսվեցին իրենց փորձով, խորքային գիտելիքներով և մասնագիտական հմտություններով: Վարպետաց դասի նյութը լայնածավալ էր, ուսանելի և միտված էր նոր մարտահրավերներին աչալուրջ վերաբերվելուն, աշխատաշուկայի մեծ պահանջարկին և հյուրանոցային, ռեստորանային ու սրճարանային ոլորտներում սպասարկման բարձր որակի ապահովմանը ՝ խթանելով բիզնեսի զարգացումը։

‘’ProReCa’’ ընկերության հիմնադիր տնօրեն Սյուզի Միքայելյանը, ռեստորատոր Գարիկ Հովհաննիսյանը, գաստրոմիքսոլոգ Գեղամ Կազարիսը, շեֆ-խոհարարներ Ռաֆիկ Սինանյանը և Արայիկ Ամզայանը, պրոֆեսիոնալ լուսանկարիչ /Food photographer/ Երվանդ Փափազյանը և այլոք հանգամանալից ներկայացրեցին վերոնշյալ ոլորտների հաջողված փորձը, պահանջվող ընթացակարգի և նորմերի պահպանման անհրաժեշտությունը։

Վարպետաց դասը նշանակալից էր, սովորողների հետաքրքրվածությունը՝ լիարժեք։

Ուսմասվար՝Ա․ Մարգարյան