«Միասին»-ի հետ միասնական արդյունավետ համագործակցություն

16/11/2022

2022 թվականի նոյեմբերի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտության ուսանողներն այցելեցին «Միասին» Հիմնադրամ։ Այցելության նպատակն էր սովորողներին ծանոթացնել կրուասանի պատրաստման դասական բարդ եղանակին։ Հմուտ հրուշակագործը վարպետաց դասի ժամանակ մանրամասնորեն ներկայացրեց և ցուցադրեց կիսալուսնաձև նրբահամ բլիթների խմորի առանձնահատկություններին և պատրաստման եղանակին։

Խոհարարական արտահագուստով լավագույն ուսանողները ևս իրենց անմիջական մասնակցությունն ունեցան կրուասանի թխման գործընթացին՝ պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը և անվտանգության տեխնիկայի տիպային կանոնները։

Վերջնարդյունքում ապագա խոհարարները համտեսեցին իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը։