Գենդերային կարծրատիպեր

04/11/2022

2022 թվականի նոյեմբերի 4-ին, Գյումրու թիվ 4 արհեստագործական  պետական ուսումնարանի առաջին կուրսեցիների մասնակցությամբ, անցկացվեց «Գենդերային կարծրատիպեր» թեմայով զեկույց-քննարկում։

Միջոցառման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «գենդեր» հասկացությանը, իրազեկել «գենդերային հավասարություն» եզրույթի, դերերի և կարծրատիպերի մասին։

Ավագ կուրսեցիները ևս իրենց մասնակցությունն ունեցան թեմայի նախապատրաստման աշխատանքներում և պատշաճ ձևով լսարանին ներկայացրին իրենց կողմից ստեղծած ուշագրավ և դիտարժան թեմատիկ սահիկաշար։

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ առարկայի դասախոս Ս․Ավետիսյանը հանգամանորեն ներկայացրեց «Գենդեր» եզրույթը՝ որպես համաշխարհային մշակութային խոսույթի անբաժան մաս։ Զեկուցողը նշեց նաև կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության, հավասար հնարավորությունների ընդլայնման հայեցակետային արդի պահանջները և ելակետերը։   Կարևորվեց հասարակության մեջ անհատից ակնկալվող վարքի կոնկրետ ձևերը։

Լսարանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ սեփական կարծիքների և տեսակետների արտահայտման, մեկնաբանման գործում։

Զեկույց-քննարկման ըստ էության ելույթները գենդերային դերերի ու կարծրատիպերի արագընթաց փոփոխությունների և հետևանքների վերաբերյալ էին։

Թեմայի գերխնդիրը գենդերային կարծրատիպերի և սեռային խտրականության վերացումն էր․ամփոփիչ թեստավորման ադյունքում պարզվեց, որ երիտասարդ սերունդը ըմբռնումով է մոտենում նորօրյա մարտահրավերներին։