- Հայերեն
- Français
- English
Վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար
Հոկտեմբերի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց վոլեյբոլի ներուսումնարանային մրցաշար՝ «Առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման, ծխախոտի ծխի վնասակար ազդեցության, ալկոհոլի չարաշահման վնասների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումների շարքից»։ Կազմակերպիչ՝ ֆիզիկական կուլտուրա և ֆիզկուլտուրա դասավադող Ն․Սուքիասյան։
Մրցակից թիմերը հավաքագրվել են նախապես՝ վիճակահանությամբ։
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով, որին մասնակցեցին հավաքական հինգ թիմեր:
Թեժ պայքարի արդյունքում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
1-ին տեղ՝ «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ հավաքական թիմ
2-րդ տեղ՝«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ հավաքական թիմ
3-րդ տեղ ՝ «Ոսկերչություն՝ ոսկերիչ» մասնագիտությամբ հավաքական թիմ: