Այցելություն թանգարաններ

20/10/2022

 

2022 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի» հիմնադրամի և «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության  համագործակցության շրջանակներում կազմակերպեց այցելություն Գյումրու Ավ․Իսահակյանի, Հ․Շիրազի, Մ․Մկրտչյանի տուն-թանգարաններ, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ, ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, ինչպես նաև Գեղագիտական Ազգային Կենտրոնի Գյումրու մասնաճյուղ։

Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական ու մշակութային վայր համարվող «մուսաների տները» վկայում էին Գյումրվա առօրյայի, մշակույթի հարուստ պատմական ժառանգության մասին։ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»  աշխարհի եզակի պատկերասրահն է, որտեղ պահպանվում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի աշխատանքների ամբողջական հավաքածուն: Ուսանողները ծանոթացան նաև Ավ․Իսահակյանի, Հ․Շիրազի, Մ․Մկրտչյանի  անձնական իրերին, խնամքով պահպանված ձեռագրերին, տպագիր գործերին և մեզ փոխանցված մշակութային ժառանգությանը։   

Կրթօջախի և Արցախից հյուրընկալած թվով 38  ուսանողներ  ու  վարպետներ ինքնաբավ էին․ քանզի այցելությունը գեղագիտական հաճույք պատճառեց սերնդին։  Մշակութային ու պատմական արժեք ներկայացնող հայակական ստեղծագործությունների միջոցով այցելուները ծանոթացան հայոց պատմությանը, ինչպես նաև մարդկային մշակույթի ու պատմության վերաբերյալ դասեր քաղեցին։