- Հայերեն
- Français
- English
ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ






2022թ հոկտեմբերի 7-ին ամփոփվեցին «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ» թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները։ Մրցույթը նպատակ ուներ անկոտրում պահել հայի ազգային ոգին և արժևորել հայրենանվիրումի պատվարժան կոչումը։
«Ոսկերչություն՝ ոսկերիչ» մասնագիտության II կուրսի ուսանող Նարեկ Հակոբյանը զբաղեցրեց I տեղ՝ իր ինքնատիպ բանաստեղծությամբ, որտեղ արտացոլված էր կորսուսյալ հայրենիքի վերածննդի անվերապահ հավատն ու հույսը։
«Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում՝ ռադիոմեխանիկ» մասնագիտության I կուրսի ուսանող Ռոբերտ Եղիազարյանը զբաղեցրեց II տեղ՝ իր բովանդակալից, գրագետ շարադրությամբ, որտեղ արտացոլված էր «կորսուսյալ հայրենիքում» երբևէ ապրելու, արարելու երազանքը։
«Ոսկերչություն՝ ոսկերիչ» մասնագիտության I կուրսի ուսանող Սամվել Մուրադյանը զբաղեցրեց III տեղ իր գաղափարային նոր լուծումներով շարադրությամբ, որի նպատակն էր ժխտել «կորսուսյալ հայրենիք» արտահայտությունը։ Մտքերը ոգեշնչող էին ու ապրեցնող։