Արհեստի, արվեստի և կրթության սինթեզը

07/10/2022

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» և  «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտություններով I կուրսերի  ուսանողները այցելեցին Ձիթողցոնց՝ ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության  տուն-թանգարան։ Այցելության նպատակն էր բարձրացնել մշակութային միջոցառումներին ուսանողների ներգրավվածությունը, ձևավորել մշակութային հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ այցելելու ավանդույթ, զարգացնել գեղարվեստական ճաշակ, նպաստել լայն աշխարհայացքի ընդլայնումը։

Մեր կրթօջախը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու սկզբունքներին, կարևորում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթացը։

Ուսանողները ինքնաբավ էին և տպավորված։ Այցելությունը ծառայեց իր նպատակին։