«Անկախության գույները»

20/09/2022

2022 թվականի սեպտեմբերի 20-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ` նվիրված ՀՀ անկախության օրվան: Ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել ուսանողների ինքնուրույն մտածողության և ստեղծագործական մտքի զարգացմանը, արժևորել  անկախության դերը:

Խաղին մասնակցեցին ուսումնարանի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի հավաքական թիմերը:

Մասնակիցները խաղի ընթացքում ցուցաբերեցին մեծ պատրաստակամություն, ոգևորություն, արագ կողմնորոշվելու և թիմում լիարժեք աշխատելու ունակություն, ակտիվ մրցակցություն:

Գովելի էր այն հանգամանքը, որ թիմերի կողմից տրված պատասխանները հիմնավորված էին և հարուստ՝ լրացուցիչ տեղեկատվությամբ:

Մինչ միավորների ամփոփումը, ընդմիջման ժամանակ, դահլիճում ներկա ուսանողներին, խաղավարի կողմից առաջադրվեցին տոնին նվիրվածհայրենասիրական հարցեր։ Արդյունքները գոհացնող էին․մեկ   անգամ ևս փաստեցինք, որ կրթօջախում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա են։

Վերջնարդյունքում՝ հաղթող ճանաչվեց երկրորդ կուրսերի հավաքական թիմը: Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով: