- Հայերեն
- Français
- English
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ STARMUS VI ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ
2022թ-ի սեպտեմբերի 9-ին և 10-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 23 ուսանողներ՝ դասախոս Հ.Մարմարյանի նախաձեռնությամբ, մասնակցեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպած սեմինարին, որի ընթացքում տեղի ունեցավ «Միջառարկայական երկխոսության ստեղծում գիտության և արվեստի բնագավառում» պանելային քննարկում: Այն առանձնահատուկ էր իր տեսակի մեջ, քանի որ ներառում էր «Կայուն բաղադրյալ նյութեր», «Սենսորային ճարտարագիտություն» և տարաբնույթ հետազոտական թեմաների վերաբերյալ հետաքրքրաշարժ նյութեր:
«Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող միջոցառումների շարքի մասնակիցներ iPod-ի հեղինակը, Iphone-ի համահեղինակը, Nest ընկերության հիմնադիրը և Future Shape ընկերության տնօրեն Էնթոնի ՛՛Թոնի ՛՛Ֆադելին և տիեզերագնաց ՛՛Ապոլոն 16՛՛-ի լուսնագնաց Չարլի Դյուքը նեկայացրին իրենց հաջողության գաղտնիքները՝ կարևորելով հետևյալ կարգախոսը.«Արվեստի և գիտության ոլորտներն ունեն մեկ հենք՝ ճանաչել և հայտնագործել»: