- Հայերեն
- Français
- English
Այցելություն Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան
2022 թվականի ապրիլի 15-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի առաջին կուրսերի ուսանողներն այցելեցին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի թանգարան:
Այցելությունը կազմակերպվել էր հասարակագիտություն առարկայի «Գեղագիտություն» բաժնի ուսումնասիրման շրջանակներում` գեղեցիկի ընկալումը ավելի պատկերավոր դարձնելու համար:
Թանգարանի գիդը հանգամանորեն ներկայացրեց Ասլամազյան քույրերի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց յուրաքանչյուր սրահում ցուցադրված աշխատանքների թեմատիկային, գեղանկարչության և քանդակագործության նմուշներին: Իրենց ինքնատիպությամբ ուսանողներին հատկապես գրավեցին Ասլամազյան քույրերի կողմից ստեղծված խեցեգործական աշխատանքները, դիմանկարները, ինքնանկարները և քույրերի անձնական օգտագործման իրերը։
Այնուհետև ուսանողների հետ քննարկում ծավալվեց՝ թանգարանում ներկայացված նմուշների վերաբերյալ:
Կազմակերպիչ՝ Ա. Աղաբաբյան