«Ավարայր» խորագրով ֆիլմի դիտում և քննարկում

29/03/2022

 

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ - ում 2022 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Ավարայր» խորագրով ֆիլմի դիտում և քննարկում: Վավերագրական ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր Սրբոց Վարդանանց տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, որի նպատակն էր առաջին կուրսեցիներին ներկայացնել Ավարայրի ճակատամարտի պատճառները, ընթացքը, արժևորել հայ ժողովրդի մղած պայքարի պատմական արժեքը, հավատ ներշնչել հայ ժողովրդի անկոտրում ոգու և ապագայի նկատմամբ:
Ֆիլմի դիտումից հետո ուսանողները անդրադարձան 5-րդ դարի պատմիչ Եղիշեի մատյանին`որպես հավաստի պատմական աղբյուրի, խոսեցին ապստամբության ավարտի և հետևանքների մասին: Նշվեց նաև, որ Եղիշեի մատյանում Վարդանանց   պատերազմը ներկայացվում է որպես կրոնի համար մղված պարերազմ, որին մասնակցել են իշխանից մինչև շինականը, և անգամ հայոց աշխարհի  փափկասուն տիկնայք: Նշվեց նաև, որ հայ առաքելական եկեղեցին Վարդանանց պատերազմի նահատակներին դասել է սրբերի շարքը:
Այնուհետև ուսանողների միջև ծավալվեց քննարկում: