- Հայերեն
- Français
- English
Սեղանի թենիսի մրցաշար
2022 թվականի մարտի 11–ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի դահլիճում, անցկացվեց սեղանի թենիսի ներուսումնարանային մրցաշար:
Ըստ վիճակահանության որոշվեց մասնակիցների հանդիպումները:
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական սկզբունքով՝ հաղթող զույգը խաղում էր մյուս հաղթող զույգի հետ:
Կիսաեզրափակիչ դուրս եկան հետևյալ մասնակիցները`Ասատրյան Ազատ – Միքայելյան Էդիկ, Առաքելյան Վաչագան – Ստեփանյան Մուշեղ:
Եզրափակիչ դուրս եկան հետևյալ մասնակիցները՝ Ասատրյան Ազատ, Ստեփանյան Մուշեղ
Մրցաշարի ավարտին մասնակիցները գրավեցին հետևյալ մրցանակային տեղերը՝
1-ին տեղ` Ասատրյան Ազատ
2-րդ տեղ՝Ստեփանյան Մուշեղ
3-րդ տեղ`Առաքելյան Վաչագան
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան պատվոգրերով: