«Հաղթանակների խաչմերուկներում»

09/02/2022

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության III կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը   գրանցեց   հերթական հաղթանակները։
Հունվարի 23-ին Երևանում կայացած  գնդակային հրաձգության մեծահասակների առաջնությունում /վազող թիրախ, խառը վազք/ Գոռը  գրավեց առաջին և երկրորդ պատվավոր տեղերը՝ արժանանալով ոսկյա և արծաթյա մեդալների /ՎԹԽ-40 կրակոց,ՎԹ-60 կրակոց։
 Հրաձգություն սպորտաձևում բազմակի անգամներ հաղթանակած Գոռ Խաչատրյանը պատվով է կրում Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը։