Այցելություն Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

02/02/2022

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի 2-րդ կուրսի ուսանողները հայ գրականության դասախոսներ Գ. Ավետիսյանի և Ք. Գրիգորյանի ուղեկցությամբ սույն թվականի  փետրվարի 1-ին այցելեցին Գյումրու Ավ. Իսահակյանի տուն-թանգարան։
Այցելությունը կազմակերպվել էր հայ գրականություն առարկայի՝ «Ավ. Իսահակյանի  քնարերգությունը» թեմայի ուսումնասիրման շրջանակներում։
Այցելության նպատակն էր խորությամբ ծանոթանալ Վարպետի կենսագրությանն ու ստեղծագործությանը, արժևորել նրա թողած գեղարվեստական ժառանգությունը ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության մեջ։
 Ուսանողները էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջեցին տուն-թանգարանի սենյակներով, լսեցին հետաքրքիր տեղեկություններ նրա մանկության, առաջին սիրո, հասարակական գործունեության և կյանքի վերջին տարիների մասին։ Առանձնապես տպավորիչ էր թոնրատունը՝ կահ-կարասիով, հյուրասենյակը, մառանը, խոհանոցը, որոնք կենդանի վկայությունն էին գրողի ընտանիքի կենցաղավարության և սովորույթների։
Այցելության ընթացքում ուսանողները ընթերցեցին բանաստեղծություններ՝ տարբեր թեմաներով, մեջբերեցին նաև հատվածներ «Աբու-Լալա Մահարի» պոեմից։ Կարևորվեց նաև, որ Ավ․ Իսահակյանի բանաստեղծությունների մի զգալի քանակ  վերածվել են գեղեցիկ երգերի («Դարդս լացեք», «Սիրեցի, յարս տարան», «Տարիներ հետո», «Որսկան ախպեր» և այլն )։
Այցելությունից հետո ուսանողները հարուստ տպավորություններով հեռացան տուն-թանգարանից՝ իրենց հետ տանելով մեծ գրողի արդիական հնչող պատգամները։ 

Պատասխանատու՝                   Գ. Ավետիսյան