«Քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն» խորագրով կլոր սեղան

26/11/2021

 Սույն թվականի նոյեմբերի 25-ին` Գյումրու թիվ 4 արհստագործական պետական ուսումնարանում, տեղի ունեցավ «Քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն» խորագրով կլոր սեղան, որին մասնակցում էին հաստատության տարբեր կուրսերի ուսանողներ: 
Կլոր սեղանի ընթացավարն էր դասախոս` Ս. Ավետիսյանը: Միջոցառման նպատակն էր ուսանողներին ներկայացնել քաղաքացիական կրթության դերն ու նշանակությունը, մարդու իրավունքներ գաղափարն ու աղբյուրները, քաղաքացու սոցիալական դերերը` երկրի ժողովրդավարության զարգացման գործում: Զեկույցը ընթացավ թեմատիկ սահիկաշարերով, որոնք ավելի արդյունավետ դարձրին ներկայացվող նյութի խորքային բովանդակությունն ու կարևորությունը: Բանախոսը մասնակիցներին ծանոթացրեց Մարդու իրավունքների մասին հիմնական միջազգային փաստաթղթերին: 
Առանձնահատուկ ոգևորությամբ ընթացավ բանավեճը հասարակական կոնֆլիկտների վերաբերյալ: Բուռն քննարկման արդյունքում ներկայացվեցին նրանց ծագման պատճառներն ու կարգավորման ուղիները՝ որպես դրանց հաղթահարման լավագույն միջոց ընտրելով բանակցությունները:  
Կազմակերպված կլոր սեղանն ապահովեց ակնկալվող արդյունքը. ուսանողները կարևորեցին քաղաքացիական կրթության դերն ու նշանակությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության բարձրարժեք նվաճումները, որոնք խթանելու են հասարակական գիտակցության բարձրարժեք դրսևորումների ճանաչմանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացու ազգանվեր, հայապահպան, հայրենասեր  հոգեկերտվածքի  ձևավորմանը: 
                                         

 Ընթացավար՝ Ս. Ավետիսյան