Վարպետաց դաս

24/11/2021

2021 թվականի նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Գրաֆիկական մոդելավորման ոլորտները» թեմայով վարպետաց դաս՝ <Համակարգիչների շահագործում> մասնագիտությամբ III կուրսի ուսանողների մասնակցությամբ։ 
Ուսանողները ցուցադրեցին գրաֆիկական ծրագրերի օգնությամբ ստեղծված հետաքրքիր աշխատանքներ, որտեղ առկա էին սովորողների ստեղծագործական միտքն ու մասնագիտական կարողությունների լիարժեք կատարողականություն։ Առավել տպավորիչ էին ՛՛PopArt՛՛ և ՛՛Line Art՛՛ ոճերի ինքնատիպ աշխատանքները, որոնք ստեղծված էին հստակ կորերով կառուցված հենքի վրա։
Վարպետաց դասին հրավիրված էր  գրաֆիկական մոդելավորման ոլորտի փորձառու մասնագետ Նարինե Խաչատրյանը, ով հակիրճ նկարագրեց գրաֆիկական դիզայնի կիրառումը բազմազան ոլորտներում։ Անդրադարձ կատարվեց գովազդային վահանակների, Web կայքերի նախագծման ու ձևավորման, հրատարակչական գործի, փայտի փորագրությամբ աշխատանքների, կարի արտադրության և տարբեր կազմակերպությունների բրենդավորման գործընթացներում գրաֆիկական դիզայնի օգտագործմանը։
Դասի ավարտին ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ակտիվ քննարկում ծավալեցին, որը արդյունավետ էր, նպատակային և կողմնորոշող։

Դասախոս՝  Ա․Մարգարյան