«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»-ՆԵՐԻ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ և ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻՆ

01/06/2021

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Արևոտ Շիրակ» և «Խոհարար» ուսանողական ընկերությունների, «Համակարգչային օպերատրություն» և «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությամբ  ուսանողները, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի նախաձեռնությամբ, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, 2021 թվականի մայիսի 25-ին այցելեցին  Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջ: Ծրագրի նպատակն էր մուլտիպլիկացնել և տարածել ԲԿԳ հիմնադրամի կողմից մշակված ուսուցողական և մասնագիտական մոդուլների կիրառումը ՄԿՈւ հաստատություններում, հնարավորություն ընձեռել մարզերի ու Երևանի ուսանողներին մասնագիտական երկխոսության և հետագա համագործակցության զարգացման համար։
 Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում ուսանողները կատարեցին շրջայց.  ծանոթացան առկա մասնագիտություններին, ուսումնական գործընթացին, քոլեջի սաների կողմից կատարված աշխատանքներին :Գյումրեցի ուսանողները ներկայացրեցին իրենց լավագույն փորձը և ձեռքբերումները:  
 Այնուհետ  երկու ուսումնական հաստատությունների ուսանողները կատարեցին համատեղ այցելություններ «Լևոնի Աստվածային գետնափոր-թանգարան և Ջրվեժի ազգային պարկ: Ուսանողների ժամանցը հետաքրքիր և բովանդակալից դարձնելոււ նպատակով կազմակերպվեց պատմամշակութային թեմաներով ուսուցողական վիկտորինա, որի արդյունքում առավել ակտիվ ու բանիմաց ուսանողները խրախուսվեցին և պարգևատրվեցին: 
Ուսանողական խորհուրդ