«Հայկական խոհանոց և նրա կերակրատեսակները» թեմայով բաց դաս

12/03/2021

Մարտի 3-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ I կուրսում անցկացվեց «Հայկական խոհանոց և նրա կերակրատեսակները» թեմայով բաց դաս: Դասի նպատակն էր ներկայացնել ազգային խոհանոցի պատմությունը, առանձնահատկությունները, ինչպես նաև ազգային ավանդական կերակրատեսակները՝ պատրաստման եղանակներով և գործընթացի բովանդակալից նկարագրությամբ:

Դասը մեկնարկվեց ազգային ոգով ներշնչված նախաբանով. «Խոհանոցը ազգային մտածողության և մշակույթի մի մաս է, որտեղ խոհարարը խորհում է և ստեղծագործում»:

Առավել հետաքրքիր էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ «Լավաշ» հացի պատրաստման, մշակման և նշանակության մասին տեսանյութը: Անդրադարձ կատարվեց նաև ազգային խոհանոցի զարգացման պատմությանը, որը համեմվեց ազգային բանահյուսական տարրերով:

Ցուցադրվեց նաև սովորողների կողմից ստեղծված թեմատիկ տեսանյութեր՝ գրագետ և բովանդակալից մեկնաբանություններով: Տպավորիչ էր նաև հայկական ավանդական կոլորիտային խեցեղենով զարդարված սեղանը, որտեղ ներկայացված ազգային խոհանոցի տարատեսակները՝ տոլման, պանրխաշը, տհալը, ղափաման, հարիսան, կոլոնդրակը, մրգաչրերը, թանը և ղոշաբը առավել արտահայտիչ և «անուշահամ» դարձրին թեմատիկ դասը:

 

Դասախոս՝                             Գ.Մութաֆյան