- Հայերեն
- Français
- English
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2021 թվականի փետրվարի 25-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի թվով 5 ուսանողներ կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանի ուղղեկցությամբ ՝ մասնակցեցին հանրային լրագրության ակումբի <Հայաստանի երիտասարդների հզորացում> ծրագրի շրջանակներում կազմակերպած աշխատաժողովին: Այն ընթացավ ակտիվ քննարկումներով՝ Հայաստանում տիրող ապատեղեկատվության վտանգները, մեդիագրագիտության իմացությունը, փաստերի ստուգման և քննադատական մտածողության կարևորությունը թեմաների շուրջ։
Փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը երիտասարդներին պատմեց նաև ՀԼԱ նոր նախաձեռնության մասին, որը հնարավորությունների մեծ առաջարկ է ներկայացնում Շիրակի, Լոռու և Արմավիրի երիտասարդների համար։
Կարիերայի ուղղորդման կենտրոն