Կլիմայի փոփոխության հետևանքները Հայաստանի Հանրապետության համար

19/02/2021

ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կարիերայի ուղղորդման կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը 2021 թվականի հունվարի 21-24-ը  մասնակցեց «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ժամանակն է Գործել» / “Time to Act” խորագիրը կրող դասընթացին: 2021 թվականի փետրվարի 19-ին Լ. Իգիթյանը  ինտերակտիվ մեթոդով անցկացրեց «Կլիմայի փոփոխության հետևանքները ՀՀ համար» թեմայով սեմինար-դասընթաց «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ 3-րդ կուրսի ուսանողների համար: 
Կարիերայի ուղղորդման կենտրոն