2019-2020 ուստարվա Ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների համառոտ վերլուծություն

22/06/2020

2019-2020 ուստարվա Ուսանողական խորհրդի կատարած աշխատանքների համառոտ վերլուծություն

 

2019-2020 ուստարվա Ուսանողական խորհուրդն իր աշխատանքային գործունեությունը իրականացրել է հետևյալ կազմով. 

1.    Սարիբեկյան Գոհար Սմբատի-նախագահ /«0611.01.01.4 Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երկրորդ կուրս/
2.    Գևորգյան Զոհրաբ Արամի-նախագահի տեղակալ /«1013.03.01.4 Խոհարարական գործ՝ խոհարար» առաջին կուրս/
3.    Խումարյան Կարինե Ստեփանի–խորհրդի քարտուղար //«0611.01.01.4 Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երկրորդ կուրս/
4.    Սիմոնյան Հովհաննես Սարիկի-անդամ /«0714.11.01.4 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում-ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» երրորդ կուրս/ 
5.    Գասպարյան Սարգիս Հովիկի-անդամ /«0214.01.01.4 Ոսկերչություն՝ ոսկերիչ» երրորդ կուրս/ 
6.    Հարությունյան Ռուզաննա Սամվելի-անդամ /«0611.01.01.4 Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
7.    Հակոբյան Դիանա Սուրենի-անդամ /«1012.01.03.4 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» երրորդ կուրս/
8.    Վարդևանյան Մարիամ Արշալույսի-անդամ /«1012.01.03.4 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» երկրորդ կուրս/
9.    Գևորգյան Իրինա Գևորգի-անդամ /«1013.03.01.4 Խոհարարական գործ՝ խոհարար» երկրորդ կուրս/
10.    Տրդատյան Աշոտ Էդուարդի-անդամ /«0214.01.01.4 Ոսկերչություն՝ ոսկերիչ» երկրորդ կուրս/
11.    Թորոսյան Նարինե Գագիկի-անդամ /«1013.03.01.4 Խոհարարական գործ՝ խոհարար» առաջին կուրս/
12.    Գասպարյան Վարազդատ Հովիկի-անդամ /«0714.11.01.4 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում-ռադիոմեխանիկ՝ ռադիոհեռուստատեսային սարքավորումների նորոգման և սպասարկման» առաջին կուրս/
13.    Ղազար Ալէքսան Հարութի-անդամ /«0214.01.01.4 Ոսկերչություն՝ ոսկերիչ» առաջին կուրս/ 
14.     Սարգսյան Ռաֆիկ Ռոմիկի-անդամ /«0213.01.05.4 - Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս/
15.    Գալստյան Ազատ Արտյոմի-անդամ /«0611.01.01.4 Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» առաջին կուրս/ 
16.    Ճղրիկյան Վարդուհի Մեխակի-անդամ/«1012.01.03.4 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս/
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Ուսանողական խորհուրդն արդեն կայացած կառույց է, որի նպատակն ու գերխնդիրն է ուսանողների առօրյան դարձնել ավելի նպատակային և բազմաբովանդակ, ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը, ծավալել ուսումնակրթական աշխատանքներ, ռազմահայրենասիրական, գեղագիտական, բարոյահոգեբանական դաստիարակություն:  
Իր գործունեության տասը տարիների ընթացքում Ուսանողական խորհուրդը հասցրել է արձանագրել մեծ ձեռքբերումներ, հաղթանակներ կրթական, ձեռներեցության, մարզական ոլորտներում:
2019-2020 ուստարվա ընթացքում անցկացվել է 9 նիստ՝ ութ հերթական, մեկ արտահերթ:

Նիստերի ընթացքում քննարկվել են ուսանողներին հուզող հարցերի և խնդիրների վերաբերյալ, կայացվել են միասնական որոշումներ՝ ուսումնարանում ուսանողական կյանքը հետաքրքիր կազմակերպելու նպատակով: 
Ուսանողական խորհուրդը, առաջին կիսամյակում համագործակցելով հումանիտար, բնագիտամաթեմատիկական, մասնագիտական մեթոդմիավորումների և ծնողական խորհրդի հետ նախաձեռնել և իրականացրել է տարաբնույթ ծրագրեր: 
 
Ստորև ներկայացվում է ուստարվա ընթացքում իրականացված մի շարք ծրագրերի և ուսանողների ձեռքբերումների ամփոփ նկարագիրը: 

     ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՏՈՊՐԱԿՆԵՐ
 2019 թվականին ուսումնարանի «3+2» ուսանողական թիմը մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպութան և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագիրին: Թիմը հանդես  է եկել «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ծրագրային գաղափարով, ֆինանսավորվել «UPSHIFT Հայաստան»-ի շրջանակներում: 
Ծրագրի նպատակն էր նվազեցնել Գյումրիում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը և բարձրացնել էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված տոպրակների կիրառելիությունը:
Էկոտոպրակների պատրաստման գործընթացին մասնակցել են նաև ուսխորհրդի անդամները, արդյունքում ուսանողները հմտացել են ձեռներեցության կարողություններով, ծավալել ձեռնարկատիրական գործունեություն, իրականացրել շուկայի հետազոտություն, ապրանքի արտադրության, վաճառքի և հաշվապահական գործառույթներ, կատարել աշխատանքի ճիշտ բաժանում, զարգացնել թիմային աշխատանքի և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություններ, ձեռք բերել հաղորդակցման հմտություններ: 
Ծրագրին մասնակցել են թվով 8 ուսանող:
1.    Լիդա Մինասյան /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
2.    Հովակիմյան Նարինե /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
3.    Հակոբյան Լյուդվիգ /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
4.    Հովակիմյան Լիանա /«Խոհարարական գործ՝ խոհարար» երկրորդ կուրս/
5.    Պետրոսյան Մարիամ /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
6.    Հարությունյան Ռուզաննա /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» երրորդ կուրս/
7.    Սիմոնյան Սուրեն /«Ոսկերչություն՝ ոսկերիչ» երկրորդ կուրս/
8.    Տրդատյան Աշոտ /«Ոսկերչություն՝ ոսկերիչ» երկրորդ կուրս/

    Նոյեմբերի 18-20-ը թիմը նաև մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված Երեխաների առաջին գագաթաժողովին:
    2020 թ. հունիսի 1-ին հանրային հեռուստաընկերությամբ «Օրվա հերթապահ» ծրագրում ուսխորհրդի անդամ Լիդա Մինասյանը ներկայացրել է «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ծրագրի գործունեության նպատակներն ու հաջողությունները: 
    2020թ. հունիսի 5-ին Լիդա Մինասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հրավերով մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի օրվան նվիրված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությանը, որն այս տարի նվիրված է կենսաբազմազանությանը։ Լիդան ներկայացրել է ուսումնարանի «3+2» ուսանողական խմբի մշակած և իրականացրած «Էկոպայուսակ» բնապահպանական նախաձեռնությունը։

    2019 սեպտեմբերին Լիդա Մինասյանը մասնակցել է Գյումրիում կազմակերպված ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, որի համար ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից արժանացել է շնորհակալագրի: 

    «ԱՐԺԵՎՈՐՎԱԾ ԱՐՀԵՍՏՆԵՐ», «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ»
2019 թվականին ուսանողական խորհրդի անդամները մասնակցել են ՍԻՎԻՏԱՍ Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի կողմից կազմակերպված «Երիտասարդների առաջնորդության և մասնակցային հմտությունների զարգացում» թեմայով դասընթացին՝ ուղղված համայնքային խնդիրների բացահայտմանը և քայլերի ձեռնարկմանը: 
Ուսանողական խորհրդի անդամները փոխտնօրեն Ա.Մկրտչյանի ղեկավարությամբ «Ձեռներեցություն» մոդուլի շրջանակներում առաջարկել են մի շարք գաղափարներ, ներկայացրել երկու ենթադրամաշնորհային ծրագրեր՝ «Արժևորված արհեստներ», «Մշակութային զբոսաշրջությունը Գյումրիում» խորագրերով, որոնք արժանացել են ծրագրի կազմակերպիչների հավանությանը: 

Դասընթացին մասնակցել են թվով10 ուսանող. 
1.    Թորոսյան Գարիկ /«Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» I կուրս/
2.    Պետրոսյան Տիգրան /«Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» I կուրս/
3.    Հովսեփյան Ռազմիկ /«Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» I կուրս/
4.    Խաչատրյան Տիգրան /«Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող փայտյա գեղարվեստական իրերի» I կուրս/
5.    Գալստյան Վարդան /«Ոսկերչություն՝ ոսկերիչ» - I կուրս/
6.    Ադամյան Համիկ  /«Ոսկերչություն՝ ոսկերիչ» - I I կուրս/
7.    Մկրտչյան Արմեն /«Ոսկերչություն՝ ոսկերիչ» - I I կուրս/
8.    Գալստյան Ազատ /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»  I  կուրս/
9.    Մակարյան Կատյա /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» I  կուրս/
10.     Ստեփանյան Մուշեղ /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» I  կուրս/

    ԱՇԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
2019թ. հոկտեմբերն ուսումնարական հաստատությունը, համագործակցելով «Միասին» հիմնադրամի հետ՝ մասնակցություն  է ունեցել ՀՀ մարզերից «Աշկերտների հավաք Գյումրիում» միջոցառմանը, որին մասնակից են եղել նաև ուսանողական խորհրդի անդամները: Կազմակերպվել են նաև այցեր տարբեր ոլորտների ձեռնարկություններ՝ Լենտեքս, կարի արտադրամաս, Գյումրի գարեջրի արտադրամաս, քարի մշակման և արևային էներգիայի արտադրամասեր:

    «Խոհարարական գործ՝ խոհարար» մասնագիտությամբ երկրորդ կուրսի ուսանող Լևոն Սահակյանը, ով նաև ուսխորհրդի անդամ է, արժանացել է «Լավագույն աշկերտ 2019»  մրցանակի, ստացել պատվոգիր ու հուշանվեր:
    Ուսանողական խորհրդի անդամներն ակտիվորեն մասնակցել են  նաև «Միասին» հիմնադրամի  հետ համագործակցության արդյունքում ձեռք բերած ուսումնարանի բակում շարժական խոհանոցի ընթացիկ աշխատանքներին:
    2019թ. վերոնշյալ ուսանողները մասնակցել են «Բոն ապետի» հացի սոցիալական արտադրամասում կազմակերպված հացուխի և հրուշակագործի մասնագիտությունների դասընթացներին:
 
1.    Գևորգյան Իրինա /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս 
2.    Սահակյան  Լևոն /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս
3.    Մարդոյան Գրիգոր /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս
4.    Հովակիմյան Լիանա /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս
5.    Հակոբյան Նարեկ /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս

     ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 2020 թվականի փետրվարից ուսումնարանը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում-համագործակցություն» ծրագրի շրջանակներում, համագործակցելով «Բիզնես և կրթություն-գործընկերություն» /ԲԿԳ/ հիմնադրամի հետ,  ուսումնարանում իրականացնում է մեկնարկային «Ուսանողական կազմակերպություններ» ծրագիրը, որը Շիրակի մարզում միակն է և կդառնա նախատիպ այլ ուսումնական հաստատությունների համար: Ուսանողական խորհրդի անդամները հանդիպում են ունեցել տնօրեն Քնարիկ Ահարոնյանի հետ, ծանոթացել ծրագրին, ստացել համապատասխան ցուցումներ՝ հետագա աշխատանքներն կազմակերպելու, իրականացնելու համար: Նրանք, համագործակցելով ուսումնարանի բոլոր կուրսերի ուսանողների հետ, նախաձեռնել են ստեղծել «Ուսանողական կազմակերպություններ» և կյանքի կոչել իրենց գաղափարները:

Ձևավորված «Ուսանողական կազմակերպություններ» -ի հիմնական նպատակներն են. 

•    Հմտանալ ընտրած մասնագիտությունում
•    Ձևավորել ձեռներեցության կարողություններով հմտացած ուսանողներ
•     Ծավալել ձեռնարկատիրական գործունեություն 
•    Իրականացնել շուկայի հետազոտություն, ապրանքի արտադրության, վաճառքի և հաշվապահական գործառույթներ
•    Կատարել աշխատանքի ճիշտ բաժանում
•    Զարգացնել թիմային աշխատանքի և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություններ
•    Ձեռք բերել հաղորդակցման հմտություններ

Ստորև ներկայացվում են ուսանողների կողմից նախաձեռնած կազմակերպությունները, 

1.    «Առողջ սերունդ» /խոհարարական գործ մասնագիտություն/
Ծրագրի շրջանակներում ուսանողները հմտացել են խոհարարություն մասնագիտությունում, ստացել են մասնագիտական գիտելիքները կիրառելու և բիզնես գաղափարի վերածելու հնարավորություն: 

Ծրագրին մասնակցել են թվով 11 ուսանող.

1.    Մարդոյան Գրիգոր /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս
2.    Գևորգյան Զոհրաբ /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության առաջին կուրս
3.    Թորոսյան Նարինե /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության առաջին կուրս
4.    Տոնոյան Անահիտ /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
5.    Տանաշյան Խաթուն /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
6.    Կարապետ Վարդանյան /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության առաջին կուրս
7.     Աբրահամ Հակոբյան /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության առաջին կուրս
8.    Ստեփանյան Մուշեղ /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» առաջին կուրս
9.    Ծառուկյան Վեներա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
10.    Պողոսյան Սաթենիկ /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
11.    Աղանյան Կարեն /«Խոհարարական գործ՝ խոհարար»/ մասնագիտության երկրորդ կուրս

2.    «Գեղեցիկ վարսեր» /վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում մասնագիտություն/
Ուսանողները մատուցելու են վարսավիրական ծառայություններ, որը հնարավորություն կտա նրանց հմտանալու տվյալ մասնագիտության մեջ, ձեռք բերել աշխատատեղի կազմակերպման, հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցման, ձեռնարկատիրական կարողություններ։ 

Ծրագրին մասնակցելու են թվով 10 ուսանող. 
1.    Աբրեյան Ֆլորա/«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
2.    Թովմասյան Ռիտա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
3.    Ծառուկյան Վեներա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
4.    Պողոսյան Սաթենիկ/«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս 
5.    Կարապետյան Աննա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» երկրորդ կուրս 
6.    Հակոբյան Նաիրա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
7.    Մելքոնյան Վիկտորյա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
8.    Խաչատրյան Արաքսյա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
9.    Ասատրյան Անժելա /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս
10.    Տանաշյան Խաթուն /«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում՝ վարսահարդար» առաջին կուրս

3.    «Ռադիոսարքավորումների վերանորոգման աշխատանքներ» / ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում մասնագիտություն/

Ծրագրի շրջանակում  կազմակերպվելու  են   կենցաղային իրերի  և  կապի միջոցների նորոգման և զոդման աշխատանքներ: Այն հնարավորություն  կտա գործնական աշխատանքների միջոցով  ձեռք բերել աշխատանքային փորձ, սովորել ճիշտ պլանավորել աշխատանքը և ունենալ ձեռնարկատիրական կրթություն: 

Ծրագրին մասնակցելու են ընդհանուր թվով 4 ուսանող.
1.    Մեխակ Շահբազյան–  ծրագիրը համակարգող 
2.    Հովհաննես Սիմոնյան - հաշվապահ 
3.    Կարեն Ավոյան – ոչ սարքին վիճակում գտնվող էլեկտրական սարքերի թերությունների  հայտնաբերում, ստուգում
4.    Հարություն Խաչատրյան - սարքավորման հին դետալի փոխարինումը նորով

4.     «Ազգային հուշանվերներ»  ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է փայտե, արծաթյա թաղիքե, կարպետից, զարդակիրառական նշանակության իրերի, հուշանվերների արտադրություն:

Ծրագրին մասնակցելու են ընդհանուր թվով 15 ուսանող. 
1.    Պետրոսյան Տիգրան Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
2.    Խաչատրյան Տիգրան Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
3.    Ձվակերյան Տիգրան Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
4.    Զիրոյան Սասուն Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
5.    Սարգսյան Ռաֆիկ Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
6.    Հովսեփյան Ռազմիկ Գեղանկարչություն և քանդակագործություն՝ փորագրող՝ փայտյա գեղարվեստական իրերի» առաջին կուրս
7.    Գալստյան Ազատ Արտյոմի /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/
8.    Մակարյան Կատյա Վելիխանի  /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/
9.    Սարգսյան Մերի Աշոտի  /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/
10.    Ստեփանյան Մուշեղ Արմենի  /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/
11.    Գալստյան Վարդան Իգորի /«Ոսկերչություն՝ ոսկերիչ»
12.    Ադամյան Համիկ  Ռուբենի /«Ոսկերչություն՝ ոսկերիչ»/
13.    Մկրտչյան Արմեն Վազգենի //«Ոսկերչություն՝ ոսկերիչ»/
14.    Խումարյան Կարինե Ստեփանի /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/
15.    Սարիբեկյան Գոհար Սմբատի /«Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի»երկրորդ կուրս/

Ստորև ներկայացվում է ուսանողների ձեռքբերումները.  
    Մասնակցություն «Համաշխարհային հմտություններ»-ի միջազգային մրցույթին ոսկերիչ մասնագիտությամբ:  
1.«Ոսկերչություն՝ ոսկերիչ» երկրորդ կուրսի ուսանող Մնացական Գալստյանը ազգային փուլում զբաղեցրել է առաջին տեղ, նվաճել ոսկե մեդալ, 2019թ. օգոստոսին ՌԴ Կազան քաղաքում «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում  ներկայացրել է Հայաստանը: 
2. «Ոսկերչություն՝ ոսկերիչ» երկրորդ կուրսի ուսանող Սարգիս Գասպարյանը ազգային փուլում զբաղեցրել է երկրորդ տեղ, ստացել արծաթե մեդալ:

3.    2020 թվականի մարտին «Համակարգիչների շահագործում՝ օպերատոր համակարգչի» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում խոցելով 382 միավոր՝ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, դառնալով ոսկե մեդալակիր,  լրացրնելով միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:     
                            
    Հաշվի առնելով ՀՀ կառավարության որոշումը և կորոնավիրուսի կանխարգելման նպատակով 2020 թվականի մարտի 16-ից սկսած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Ուսանողական խորհուրդն իր աշխատանքները շարունակել է առցանց տարբերակով: Ուսխորհրդի նախագահ Գոհար Սարիբեկյանը ձևավորել է ուսանողական առցանց խումբ, որտեղ համալրվել են ուսխորհրդի անդամները, իրականացրել տարաբնույթ աշխատանքներ. կատարվել է աշխատանքի բաժանում՝ առցանց միջոցառումների կազմակերպման, հիշարժան, հետաքրքրաշարժ  նյութերի մշակման, խմբագրման վերաբերյալ:  Ուսանողները կազմակերպել են «Մնա՛ տանը» խորագրով վերտուալ ճանապարհորդություններ՝ աշխարհի տարբեր թանգարաններ ու տեսարժան վայրեր:  
Գումարվել են առցանց նիստեր, որոնց ներկա են եղել բոլոր անդամները, փոխտնօրեն Ա. Մկրտչյանը, ուսմասվար Ս. Էլբակյանը: 
Նիստերին քննարկվել են 2020 թվականին ուսխորհրդի կողմից կազմակերպվող ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումները, ԿԳՄՍ նախարարի տեղակալի ուղարկած 02/08.1/6181-20 գրության՝ «Արի՛ պարի Քոչարի» ֆլեշմոբ-միջոցառման անցկացման վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Հանձնարարվել է ուսխորհրդի նախագահ Գոհար Սարիբեկյանին կազմակերպել ուսանողների ակտիվ մասնակցությունը ֆլեշմոբի նախապատրաստական աշխատանքներին, ծանոթանալ կայքի հետ, առցանց սովորել «Քոչարի» պարի շարժումները: 
Հունիսի 1-ին տեղի է ունեցել ուսխորհրդի առցանց թիվ 9 նիստը, որի օրակարգում քննարկվել է ուսանողական կազմից  ուսումնարանի կոլեգիալ կառավարման խորհրդի անդամ ընտրելու մասին հարցը: Արդյունքում որոշվել է կառավարման խորհրդում ուսանողական կազմի ներկայացուցիչ առաջադրել «Համակարգիչների շահագործում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Կատյա Վելիխանի Մակարյանին և «Խոհարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Զոհրաբ  Արամի  Գևորգյանին: 
Շարունակական ինքնավերլուծական աշխատանքների շնորհիվ Ուսանողական խորհուրդը ձգտում է իր աշխատանքներն էլ ավելի կատարելագործել և հասնել առավելագույնի: 

Ուսանողական խորհուրդ