- Հայերեն
- Français
- English
Անձի ինքնագնահատում և SWOT (ՈՒԹՀՌ) վերլուծություն
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2020 թվականի փետրվարի 4-ին կազմակերպել էր «Անձի ինքնագնահատում և SWOT (ՈՒԹՀՌ) վերլուծություն» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Դասընթացին մասնակցում էին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» առաջին կուրսի ուսանողները:
Դասընթացի թեմաներն էին.
• Ինքնագնահատում
• Ինքնագնահատման վրա ազդող գործոնները
• Ինքնագնահատման ձևերը
• Ինքնագնահատման հարցաշար
• ՈՒԹՀՌ (SWOT) վերլուծություն
Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է ուսանողներին անձի ինքնահաստատման էության, նշանակության, գործոնների, ձևերի, բաղադրիչների վերաբերյալ գիտական գիտելիքների հաղորդումն ու ինքնագնահատման գործնական կարողությունների ձևավորումը:
Կարիերայի ուղղորդման կենտրոն