Անձի ինքնագնահատում և SWOT (ՈՒԹՀՌ) վերլուծություն

04/02/2020

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի Կարիերայի ուղղորդման կենտրոնը 2020 թվականի  փետրվարի 4-ին  կազմակերպել էր «Անձի ինքնագնահատում և SWOT (ՈՒԹՀՌ) վերլուծություն» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարեց կենտրոնի ղեկավար Լևոն Իգիթյանը: Դասընթացին մասնակցում էին «Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում` ռադիոմեխանիկ» առաջին կուրսի ուսանողները:
Դասընթացի թեմաներն էին.
•    Ինքնագնահատում 
•    Ինքնագնահատման վրա ազդող գործոնները
•    Ինքնագնահատման ձևերը
•    Ինքնագնահատման հարցաշար
•    ՈՒԹՀՌ (SWOT) վերլուծություն
Սեմինար-դասընթացի ընդհանուր նպատակն է ուսանողներին անձի ինքնահաստատման էության, նշանակության, գործոնների, ձևերի, բաղադրիչների վերաբերյալ գիտական գիտելիքների հաղորդումն ու ինքնագնահատման գործնական կարողությունների ձևավորումը:  
                            
Կարիերայի ուղղորդման կենտրոն