«Թմրամոլությունը որպես հասարակության չարիք» խորագրով էլեկտրոնային դաս

04/02/2020

Հունվարի 29-ին և 30-ին  «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում բոլոր առաջին կուրսերում անցկացվեց էլեկտրոնային դաս՝ «Թմրամոլությունը որպես հասարակության չարիք» խորագրով՝ նվիրված թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին: 
Դասի նպատակն էր նպաստել տեղեկությունների տնօրինմանը, ձևավորել բացասական վերաբերմունք թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նկատմամբ` կարևորելով սեփական առողջության պահպանումը:
Սահիկաշարի միջոցով ներկայացվեց թմրանյութերի հիմնական տեսակները, դրանց բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա, թմրամիջոցների գործածման պատճառները, հասարակության խոցելի խմբերը, ինչպես նաև դրանց բացասական ազդեցությունը սոցիալական, հոգեբանական, իրավական և ֆինանսական տեսանկյուններից:
Դիտեցին նաև տեսանյութ, որում ներկայացված էր թմրանյութերի պատճառով կործանված մարդկային տարբեր ճակատագրեր:
Վերջում ուսանողները, կատարելով վերլուծություններ, եզրահանգեցին, որ «Թմրամոլությունից խուսափելու միակ միջոցը երբեք չփորձելն է», և մեզանից յուրաքանչյուրն ուզում է ապրել, արարել, սիրել, լինել հասարակության լիիրավ անդամ:

Ֆիզղեկ՝ Ն. Սուքիասյան