- Հայերեն
- Français
- English
Կրթության միջազգային օրվան նվիրված միջոցառում
24/01/2020
Հունվարի 23-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Կրթության դերը անձի ձևավորման և զարգացման գործընթացում» թեմայով միջոցառման առաջին մասը՝ նվիրված կրթության միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր կարևորել կրթության դերը անհատի բազմակողմանի զարգացման գործում, ձևավորել ազգային կրթության կարևորությունը գնահատելու գիտակցում:
Միջոցառումն իր մեջ ներառում էր զեկույց՝ «Պատմական ակնարկ մարդկության կրթագիտական ակունքներից» խորագրով և սահիկաշարի դիտում՝ «Հայկական համալսարանները որպես ազգային կրթության և ազգապահպանության հիմք» թեմայով: