- Հայերեն
- Français
- English
Բաց դաս` «Կտրվածքների առանձնահատկություններն ու գույների ներդաշնակությունը» թեմայով
Ս/թ. դեկտեմբերի 13-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց՝ «Կտրվածքների առանձնահատկություններն ու գույների ներդաշնակությունը» թեմայով բաց դաս: Նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքները, ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն, զարգացնել գեղագիտական ճաշակ, ցուցադրել գործնական կարողություններ և հմտություններ:
Ուսանողները բաց դասը սկսեցին «Գեղեցիկի արտացոլանքը և կնոջ անհատականությունը» նախաբանով: Ներկայացվեց «մազերի գույների և երանգների ներդաշնակությունը`ըստ տարվա եղանակների» թեմայի շուրջ հակիրճ տեղեկատվություն:
Նախապես էսքիզավորված ցուցապաստառներին ուսանողները գծագրեցին կտրվածքների և ճակատային մազափնջերի տեսասկներն՝ ըստ դեմքի ձևերի:
Հաշվի առնելով մոդելի մաշկի և աչքերի գույնը` սովորողները ցուցադրեցին նաև հարդարված և մոդելավորված չորս սանրվածքներ`ըստ գունատիպերի:
Դասն ուղեկցվեց սահիկաշարի ցուցադությամբ`ներառված գեղեցիկ նկարներ, հետաքրքիր փաստեր և լրացնող տեղեկություններ:
Բաց դասն ավարտվեց վերը նշված թեմայի շուրջ ուսանողների կարծիքների ու տեսակետների քննարկումով: Այն նպաստեց ուսանողների գեղագիտական ճաշակի բարձրացմանը և լրացուցիչ մասնագիտական գիտելիքներով հարստացմանը:
Կ.Գաբրիելյան