Բաց  դաս` «Կտրվածքների առանձնահատկություններն ու գույների ներդաշնակությունը» թեմայով  

17/12/2019

Ս/թ. դեկտեմբերի 13-ին «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում` վարսահարդար» մասնագիտությամբ երրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց՝ «Կտրվածքների առանձնահատկություններն ու գույների ներդաշնակությունը» թեմայով  բաց դաս: Նպատակն էր հարստացնել մասնագիտական գիտելիքները, ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն, զարգացնել գեղագիտական ճաշակ, ցուցադրել գործնական կարողություններ և հմտություններ: 
Ուսանողները բաց դասը սկսեցին «Գեղեցիկի արտացոլանքը և կնոջ անհատականությունը» նախաբանով: Ներկայացվեց «մազերի գույների և երանգների ներդաշնակությունը`ըստ տարվա եղանակների» թեմայի շուրջ հակիրճ տեղեկատվություն: 
Նախապես էսքիզավորված ցուցապաստառներին ուսանողները գծագրեցին  կտրվածքների և ճակատային մազափնջերի տեսասկներն՝ ըստ դեմքի ձևերի: 
Հաշվի առնելով մոդելի մաշկի  և աչքերի գույնը` սովորողները ցուցադրեցին նաև հարդարված և մոդելավորված չորս սանրվածքներ`ըստ գունատիպերի: 
Դասն ուղեկցվեց սահիկաշարի ցուցադությամբ`ներառված գեղեցիկ նկարներ, հետաքրքիր փաստեր և լրացնող տեղեկություններ: 
Բաց դասն ավարտվեց վերը նշված թեմայի շուրջ ուսանողների կարծիքների ու տեսակետների  քննարկումով: Այն նպաստեց ուսանողների գեղագիտական ճաշակի բարձրացմանը և լրացուցիչ մասնագիտական գիտելիքներով հարստացմանը:

Կ.Գաբրիելյան