Զբաղվածության պետական քաղաքականություն և ծրագրեր երիտասարդների համար» խորագրով տեղեկատվական հանդիպում

09/12/2019

 

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում Կարիերայի ուղղորդման կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին ուսումնարանի 3-րդ կուրսեցիների համար անցկացվեց տեղեկատվական հանդիպում Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանի հետ՝ «Զբաղվածության պետական քաղաքականություն և ծրագրեր երիտասարդների համար» խորագրով: 
Հանդիպման ընթացքում Ա. Ադամյանը ներկայացրեց զբաղվածության պետական ամենամյա ծրագրերի, շրջանավարտներին տրամադրվող վճարովի պրակտիկաների, երիտասարդ բիզնեսմեններին ֆինանսական աջակցության, զբաղվածության կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների և աշխատաշուկայի ներկայիս վիճակի, շուկայում առավել պահանջված մասնագիտությունների մասին տեղեկատվություն:
 Հանդիպման ավարտին հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: 

Կարիերայի ուղղորդման կենտրոն