Գիտելիքով զինված մարդը անպարտելի է 

27/11/2019

 

Սույն թվականի նոյեմբերի 27-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան և  ուսումնարանի հիմնադրման 10-ամյակին: Ուսանողները ներկայացրին ուսումնարանի գործունեության տաս տարիների ընթացքում ձեռքբերումները, տարաբնույթ մրցույթներում գրանցած հաղթանակները և հաջողությունները: 
Երախտագիտության խոսքեր հնչեցին Ազգային բանակում ծառայող շրջանավարտներին, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են հայրենիքին և արժանացել են բազմաթիվ պարգևների՝ բարձր պահելով ուսումնարանի պատիվը: Տնօրինության և մանկավարժների կողմից հնչեցին շնորհավորանքի խոսքեր և մաղթանքներ: Շնորհակալագեր  և պատվոգրեր հանձնվեցին տարբեր բնագավառներում հաջողություններ և հաղթանակներ տարած ուսանողներին:  
Ապագայի հանդեպ ձգտումներով և երազանքներով էր լցված միջոցառման գրական-գեղարվեստական մասը: 
Հուզիչ էր առաջին կուրսեցիների երդումը, ովքեր խոստացան լինել օրինակելի, շարունակել ուսումնարանում ձևավորված բարի ավանդույթները, հարստացնել մասնագիտական գիտելիքները, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու ավադույթներին, անմնացորդ ծառայել հայրենիքին:
Ընտրված բանաստեղծական խոսքերը, երգն ու պարը իրար շաղկապվել էին մեկ գաղափարով՝ սիրել մարդուն, լույսով լցնել աշխարհը և ժպիտ նվիրել ամենքին,  հաստատել այն ճշտամարտությունը, որ գիտելիքով զինված մարդն անպարտելի է, քանզի հոգևոր-մշակութային կապերը ամրապնդում են երիտասարդության ճանաչողական-դաստիարակչական գործընթացները, խթանում հայ մարդու բարեկիրթ, ազգանվեր հոգեկերտվածքին: 

Ուսանողական խորհուրդ